Ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնած կլոր-սեղան քննարկումը՝ նվիրված ապատեղեկատվության դեմ պայքարին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։
Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու գործողությունները՝ ուղղված ապատեղեկատվական արշավների բացահայտմանն ու հակազդմանը։ Նրա խոսքով՝ տեղեկատվական անվտանգության ապահովումը շարունակում է մնալ առաջնահերթություն, հատկապես՝ ժամանակակից հիբրիդային մարտահրավերների պայմաններում։
Հանդիպման շրջանակում Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ներկայացրել է Կենտրոնի կողմից ստեղծված Stugel.am կոնտենտի ստուգման նոր հարթակը՝ ընդգծելով դրա դերը ապատեղեկատվության կանխարգելման գործում։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև պետական կառույցների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության հնարավոր ձևաչափերը։ Մասնակիցները հանդես են եկել հարցերով և դիտարկումներով:




