Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի աշխատանքային երկու հիմնական ուղղություն՝ վերլուծական և ստեղծագործական։

Ստեղծագործական ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում Ստեղծագործական խումբը, Հանրային կապերի բաժինը, Սփյուռքի բաժինը և Հանրային իրազեկման ծառայությունը։

Հրապարակում
Մեր ժամանակների հերոսը
Ընտրի´ր հայկականը
Արձակուրդը Հայաստանում
Հայերն այսօր
Հանրային իրազեկման ծառայություն
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ
ԲԱԺԻՆ

Վերլուծական ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում հետևյալ ծառայությունները․

Մոնիթորինգի և ներքաղաքական ուսումնասիրության ծառայություն
Տնտեսական հետազոտությունների ծառայություն
Տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայություն
Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայություն
Արխիվային նյութերի ուսումնասիրության ծառայություն
«Օրբելի» վերլուծական կենտրոն

Այս ծառայություններում ներգրավված մասնագետները համագործակցում են ավելի քան քառասուն պետական կառույցների հետ՝ տրամադրելով վերլուծություններ, ոլորտային ուսումնասիրություններ և հետազոտություններ։

Մոնիթորինգի և ներքաղաքական ուսումնասիրության ծառայությունը և Տնտեսական հետազոտությունների ծառայությունն իրականացնում են հայաստանյան և միջազգային, իսկ Տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայությունը Հայաստանին սահմանակից և տարածաշրջանային այլ երկրների լրատվական հոսքերի մշտադիտարկում։ Հավաքագրվող տեղեկատվությունը մշակվում է, վերլուծվում, կազմվում են ամփոփագրեր, տեղեկանքներ։ Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայությունը ևս կատարում է ոլորտային վերլուծություններ, պատրաստում թեմատիկ տեղեկանքներ։ Տեղեկատվական և վերլուծական ողջ նյութը փոխանցվում է Վարչապետի աշխատակազմ և մի շարք պետական գերատեսչությունների (ԱԳՆ, ԱԽ, ՊՆ և այլն), որոնք այդպիսով օպերատիվ կերպով իրազեկվում են անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և բազմաթիվ այլ թեմաներով հրատապ կամ երկարաժամկետ արձագանք պահանջող հարցերի մասին, ստանում են փորձագիտական վերլուծություն ու գնահատականներ։

Արխիվային նյութերի ուսումնասիրության ծառայությունն իրականացնում է փաստագրման և արխիվացման աշխատանանքեր հայ-ադրբեջանական հարաբերությունների և հակամարտության դրսևորումների  համատեքստում։ Դրանց հիման վրա տրամադրվում է խորհրդատվություն շահագրգիռ մի շարք մարմինների, պատրաստվում են ֆիլմեր, հոդվածներ, հոլովակներ։

«Օրբելի» վերլուծական կենտրոնն իրականացնում է հետազոտություններ և վերլուծություններ, պատրաստում հոդվածներ Հայաստանի տնտեսության, ներքին և արտաքին քաղաքական, տարածաշրջանային զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում։ Վերլուծությունների ու հոդվածների մի մասը հրապարակվում է «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքում։ «Օրբելի» կենտրոնը համագործակցում է Հայաստանի և արտերկրի (ՌԴ, ԱՄՆ, Հնդկաստան, Վրաստան, Իրան, Ղազախստան, ԵՄ երկրներ և այլն) պետական և ոչ պետական վերլուծական կենտրոնների, գիտական-կրթական հաստատությունների և անհատների հետ։ Կազմակերպում է միջազգային համաժողովներ, քննարկումներ։ Համագործակցության միջոցով միջազգային հանրությանը ներկայացվում է Հայաստանի դիրքորոշումն առաջնային կարևորության հարցերի առնչությամբ։

Ընթացիկ նախագծեր

LOGO-1
«Օրբելի» վերլուծական կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որտեղ կատարվում են հետազոտություններ և իրականացվում վերլուծություններ տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգային ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Մեր փորձագետների կողմից կատարված հետազոտություններն ու վերլուծությունները հրապարակվում են կենտրոնի կայքում։ Վստահ ենք՝ փորձագիտական-հետազոտական կենտրոնները պետք է ունենան առանցքային դեր պետության և հասարակության փոխհարաբերությունների, հասարակական կյանքի կազմակերպման և քաղաքական, տնտեսական մտքի զարգացման համար:

Մասնագիտացված հետազոտությունները կարող են օգտակար լինել պետական գերատեսչությունների, մասնավոր կառույցների, փորձագետների և այլոց համար: Մեր հոդվածների բովանդակությունը կառուցված է բազմակողմանի և օբյեկտիվ փաստերի, տարբեր տեսակետների ու մոտեցումների համադրության հիման վրա: Մենք նաև պատրաստ ենք սիրով լսել մասնագիտական այլ շրջանակների կարծիքներ, խորհուրդներ ու առաջարկություններ։

Մեր ժամանակների հերոսը

Հրապարակում

Կապ

Էլ. հասցե՝ [email protected]

Հասցե՝ Արշակունյաց պող. 44, 0028, Երևան, Հայաստան

Հեռ.՝ 060 407040