«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է ՀՀ և ԱՀ հիսունից ավելի գերատեսչությունների հետ՝ ապահովելով տեղեկատվական դաշտի միասնականությունը։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է հետևյալ բուհերի հետ՝ Երևանի Պետական Համալսարան, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է հետևյալ մարզային հեռուստաընկերությունների հետ՝ «ԳԵՂԱՄԱ» Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն,
«ՖՈՐՏՈւՆԱ» Լոռու մարզային հեռուստաընկերություն, «ՑԱՅԳ» Շիրակի մարզային հեռուստաընկերություն։ Համագործակցության շրջանակում կատարվում է կառավարության գործունեության լուսաբանում՝ շեշտադրելով համապտասխանաբար Գեղարքունիքում, Լոռիում և Շիրակում կատարվող ծրագրերը և բարեփոխումները: Հետևյալ հեռուստաընկերությունների հետ իրականացվում է նաև վիդեոարտադրանքի փոխանակում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Արմենպրես լրատվական գործակալության հետ։ Կենտրոնի փորձագետները պարբերաբար հանդես են գալիս ասուլիսներով, հրապարակում են իրենց հոդվածները Արմենպրեսի լրատվական կայքում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի հետ։ ՊՈԱԿ-ում տեղադրված են թղթե/ապակյա/պլաստմասե իրերի համար նախատեսված աղբամաններ, որոնք այնուհետև վերամշակվում են։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է «Դեպի Հայք» (“Birthright Armenia”) հիմնադրամի հետ, որի հյուրընկալած սփյուռքահայ կամավորները իրենց փորձաշրջանն են անցնում մեր կազմակերպությունում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է IRI (International Republican Institute) կազմակերպության հետ։ Մեր կառույցների համագործակցության հիմնական նպատակը նախարարությունների տեղեկատվական վարչությունների հաղորդակցման ռազմավարության բարելավումն է։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է USAID կազմակերպության հետ՝ Armenian Support Initiative ծրագրի շրջանակում։ Մեր կառույցների համագործակցության հիմնական նպատակը Կառավարության հաղորդակցության որակի բարելավումն է։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Ինստիտուտի փորձագետների հետ՝ տարատեսակ կոնֆերանսների, մասնագիտական քննարկումների, միջացառումների շրջանակում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Ռազմավարական Հետազոտությունների Ռուսական Ինստիտուտի փորձագետների հետ տարատեսակ համաժողովների, միջոցառումների շրջանակում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Կարնեգի Հիմնադրամի փորձագետների հետ տարատեսակ համաժողովների, միջոցառումների շրջանակում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Ռազմավարական և Միջազգային Հետազոտությունների Վրացական Հիմնադրամի փորձագետների հետ տարատեսակ համաժողովների, միջոցառումների շրջանակում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Թեհրանի համալսարանի «Կովկաս հետազոտությունների ինստիտուտ» -ի փորձագետների հետ։

Web