Հայաստանի Հանրապետությունում 2026թ․ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսների ընթացքում՝ 2025թ․ մայիսի 1 – 2026թ․ հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում, մեր երկրին առնչվող արտաքին տեղեկատվական դաշտի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) բազմաթիվ դեպքեր, արշավներ, տեղեկատվական վնասակար գործողություններ։

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստված սույն համառոտ զեկույցում ներկայացվում են արտաքին տեղեկատվական այդ գործողությունների նպատակը, դինամիկան, միջավայրը, կիրառված մարտավարություններն ու մեթոդները և այլն։ Զեկույցում ամփոփված են նաև ՀՀ-ի դեմ արտաքին տեղեկատվական վնասակար գործողությունների ազդեցության նվազեցմանն ուղղված հակազդման միջոցառումները։

Զեկույցը հայերեն և անգլերեն տարբերակով կարող եք կարդալ այստեղ։