2026 թ. նոյեմբերի 5-8-ը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայության ղեկավար Ջոնի Մելիքյանը Ավստրիայի Ռայխենաու քաղաքում մասնակցել է «Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունություն» աշխատանքային խմբի (RSSC) 32-րդ աշխատաժողովին։

Միջոցառումը կազմակերպվել էր «Գործընկերություն հանուն խաղաղության» պաշտպանական ակադեմիաների և անվտանգության հետազոտությունների ինստիտուտների կոնսորցիումի (PfPC) կողմից՝ Ավստրիայի ազգային պաշտպանական ակադեմիայի և Պաշտպանական քաղաքականության գլխավոր տնօրինության հետ համագործակցությամբ։
«Ջրային անվտանգություն. մարտահրավերներ և քաղաքականության տարբերակներ Հարավային Կովկասի պետությունների համար» խորագրի ներքո մասնակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների կառավարման և տարածաշրջանային համագործակցության հարցերին։ Իր հերթին, աշխատաժողովի եզրափակիչ նիստի ընթացքում ՀԿՏԿ ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով՝ մանրամասն անդրադառնալով տարածաշրջանային քաղաքական զարգացումներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև ընդգծելով երկարաժամկետ կայունության ու անվտանգության ապահովման համար խաղաղության ինստիտուցիոնալացման կենսական անհրաժեշտությունը։