Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը ստեղծվել և համակարգվում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։
Irazekum.am կայքում և հավելվածում մատչելի և համակարգված ներկայացված են պետական աջակցության բոլոր ծրագրերի բովանդակությունը, ծրագրերին դիմելու համար քաղաքացիներին անհրաժեշտ ողջ տեղեկատվական բազան։
Բացի տեղեկատվական բլոկից, հարթակն ունի պետական աջակցության ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ ուղեցույցներ և ակտիվ հղումներ։
Այն պարբերաբար թարմացվում է՝ հանրությանն իրազեկելով ինչպես գործող պետական աջակցության ծրագրերում կատարվող փոփոխությունների ու լրացումների, այնպես էլ նոր ծրագրերի մասին։