Orbeli Logo
Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի տեղեկատվական հարթակը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախագիծն է, որն իրագործվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։

Bnakavayr.am կայքում ներկայացված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկը, բնակավայրերի ընդհանուր նկարագիրը, առկա ենթակառուցվածքները, բնակավայրում առկա կրթական-մշակութային նշանակության հաստատությունները, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության ռեսուրսները։

Նախագծի նպատակն է օգնել ԼՂ-ից տեղահանվածներին ավելի հեշտ կողմնորոշվել բնակարանների ձեռքբերման գործընթացում։