Փոխըմռնման հուշագրի նպատակն է խթանել համագործակցությունը հետազոտական և վերլուծական գործունեության ոլորտում, ինչպես նաև նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը։
Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
• համատեղ հետազոտությունների իրականացում և վերլուծական նյութերի պատրաստում,
• փորձագիտական քննարկումների, կլոր սեղանների և համաժողովների կազմակերպում,
• տեղեկատվության և փորձի փոխանակում,
• երիտասարդ հետազոտողների կարողությունների զարգացում։
2026-04-28



