Orbeli Logo
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախագծերից է «Օրբելի» վերլուծական կենտրոնը։ Այն կրում է ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ, ակադեմիկոս, արևելագետ Հովսեփ Օրբելու անունը։

Կենտրոնը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:

Orbeli.am կայքում հրապարակվող հոդվածներն ու վերլուծություններն օգտակար են փորձագետների, վերլուծաբանների, որոշում կայացնողների, մասնավոր կառույցների և լայն շրջանակների համար: Կենտրոնի հոդվածների և նյութերի բովանդակությունը կառուցված է բազմակողմանի փաստերի, տարբեր տեսակետների ու մոտեցումների համադրմամբ: «Օրբելի» կենտրոնը համագործակցում է Հայաստանի և արտերկրի վերլուծական կենտրոնների, գիտական-կրթական հաստատությունների և անհատների հետ:

Կենտրոնը կազմակերպում է տարատեսակ մասնագիտական քննարկումներ, հանրապետական, միջազգային համաժողովներ և այլ թեմատիկ միջոցառումներ։