Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հայտարարում է թուրքագետի թափուր հաստիքի մրցույթ
Կենտրոնը հրավիրում է համագործակցության վերլուծական կարողություններով և տարածաշրջանային գործընթացների խորքային ըմբռնմամբ մասնագետի։

Պարտականություններ
  • Թուրքիայի և տարածաշրջանային երկրների մամուլի ու տեղեկատվական հոսքերի մոնիթորինգ
  • Վերլուծական տեղեկանքների, զեկույցների և ամփոփագրերի պատրաստում
  • Թուրքալեզու աղբյուրների մշտադիտարկում և առանցքային տեղեկատվության մշակում
  • Այլ վերլուծական և հետազոտական առաջադրանքների իրականացում
Պահանջներ
  • Թուրքերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
  • Թուրքիայի և տարածաշրջանային երկրների վերաբերյալ խորքային գիտելիքներ
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Վերլուծական մտածողություն և տեղեկատվության համակարգման հմտություններ
  • Մամուլի մոնիթորինգի կամ հետազոտական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
Դիմելու համար Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Թուրքագետ» բառը։