Սոցիալական ցանցերում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը վարում է հետևյալ էջերը․

• ՀՀ Կառավարություն էջերը, որտեղ կարող եք ծանոթանալ կառավարության ընթացիկ աշխատանքներին, իրականացվող նախագծերին և սպասվելիք ծրագրերին

• Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջերը։ Կենտրոնը ստեղծվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում հանրությանը հրատապ, վստահելի և հավաստի տեղեկատվություն տրամադրելու նպատակով

• «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի էջերը, որը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է և զբաղվում է մի շարք ոլորտներին առնչվող վերլուծական աշխատանքներով

• «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» էջերը, որը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է։ Կենտրոնի գործունեության նպատակն է պաշտպանել քաղաքացիներին տեղեկատվական դաշտում տեղ գտած կեղծիքներից։

• «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարի էջերը, որն իր ուղին հարթող, շիտակ, ստեղծագործ, ձգտող եւ աշխատասեր մարդու մասին է:

• «Հրապարակում» հաղորդաշարի էջը, որը լուսաբանում է ՀՀ կառավարության գործունեությունը

• ՀՀ Անկախության օրվա էջը, որտեղ կարող եք ծանոթանալ Անկախության օրվա տոնակատարություններին և միջոցառումներին

• ՀՀ քաղաքացու օրվա էջը, որտեղ կարող եք ծանոթանալ Քաղաքացու օրվա տոնակատարություններին և միջոցառումներին