Ի՞նչ գործառույթներ է իրականացնում Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։
Մեր գործառույթներին կարող եք ծանոթանալ կայքի «Կառուցվածք» բաժնի «Մեր մասին» ենթաբաժնում։
Արդյո՞ք Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը շահույթ հետապնդող կազմակերպություն է։
Ո՛չ, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը շահույթ չհետապնդող, պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ)։
Արդյո՞ք Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն զբաղվում է կառավարությունում կամ այլ գերատեսչություններում քաղաքացիների ընդունելությամբ։
Ո’չ, Կառավարությունում և գերատեսչություններում քաղաքացիների ընդունելության ընթացակարգին ծանոթանալու կամ նրանց հետ կապ հաստատելու համար այցելեք համապատասխան կառույցի պաշտոնական կայք։ Հղումներն առկա են նաև մեր կայքի «Օգտակար հղումներ» բաժնում։
Արդյո՞ք Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը տրամադրում է Կառավարության, ԱԺ-ի կամ գերատեսչությունների ներկայացուցիչների կոնտակտային տվյալներ։
Ո՛չ, կոնտակտային տվյալներ կենտրոնը չի տրամադրում։
Արդյո՞ք Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն իրականացնում է լրատվական գործունեություն։
Կենտրոնի կողմից պատրաստվում են հաղորդումներ, համակարգվում և վարվում են հարթակներ, կայքեր, որոնց մասին համապարփակ տեղեկատվություն է ներկայացված կայքի մյուս բաժիններում։
Արդյո՞ք Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնն աշխատանքներ է տանում սոցիալական ցանցերում։
Սոցիալական ցանցերում կենտրոնի կողմից վարվում են հետևյալ էջերը․ հետևյալ էջերը.
  • • ՀՀ կառավարություն
  • • «Օրբելի» վերլուծական կենտրոն
  • • «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշար
  • • Տեղեկատվության ստուգման կենտրոն