Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ունի աշխատանքային երկու հիմնական ուղղություն՝ վերլուծական և ստեղծագործական։

Ստեղծագործական ուղղությունը բաղկացած է հանրային կապերի բաժնից և ստեղծագործական խմբից։ Հանրային կապերի բաժնի մասնագետները վարում են կառավարության պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում: Ստեղծագործական խումբը հեղինակում է երկու հաղորդաշար ՝ «Հրապարակում» և «Հերթը քոնն է», որոնք ամփոփում են կառավարության ամենշաբաթյա աշխատանքները, ներկայացնում Հայաստանում գործող ձեռներեցության հաջողակ պատմությունները։ Այս ուղղության մասնագետները պատրաստում են իրազեկող անիմացիոն հոլովակներ կառավարության ծրագրերի, հիմնական փոփոխությունների և որոշումների վերաբերյալ, ապահովում գործադիրի կատարած աշխատանքների, ընթացիկ նախագծերի թափանցիկությունը և դրանց մասին հասարակության իրազեկվածությունը։

Վերլուծական ուղղությունը բաղկացած է հետևյալ ծառայություններից՝
Մոնիթորինգի և ներքաղաքական ուսումնասիրության ծառայություն, տնտեսական հետազոտությունների ծառայություն, միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայություն, տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայություն,  «Օրբելի» վերլուծական խումբ, արխիվային նյութերի ուսումնասիրության ծառայություն, սփյուռքի բաժին։ Այս ուղղության մասնագետները համագործակցում են ավելի քան քառասուն պետական կառույցների հետ՝ տրամադրելով կատարված վերլուծական աշխատանքները, հեղինակում և հրապարակում են ոլորտային ուսումնասիրությւոններ և հետազոտություններ։