Հաստիք՝ վաճառքի մասնագետ
Աշխատանքային պարտականություններ
- Պարբերաբար թարմեցնել կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների առաջարկների փաթեթը
- Նախաձեռնել և իրականացնել հանդիպումներ հնարավոր շահառու կամ գործընկեր ընկերությունների/կառույցների ներկայացուցիչների հետ
- Ձեռք բերել գործնական պայմանավորվածություններ
- Պարբերաբար հետևել հայաստանյան և միջազգային տարբեր կառույցների/հիմնադրամների կողմից հետազոտական և այլ բնույթի մրցույթների հայտարարություններին, ընտրել առավել համապատասխանները և ապահովել դիմելու ողջ ընթացակարգը
- Հաստատել համագործակցություն Կենտրոնի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների ֆինանսական ծախսերի հնարավոր հովանավորների հետ
- Գործնական կապեր հաստատել ու պահպանել արտաքին և ներքին շուկայի հետ
Պահանջվող որակավորումներ
- Նվազագույնը բակալավրի աստիճան
- Ինտելեկտուալ աշխատանքի վաճառքի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
- MS Office փաթեթի իմացություն
- Ռազմավարական պլանավորման, գնահատման և վերլուծական հմտություններ
- Նախաձեռնողականություն և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն
- Բազմամարդ թիմում աշխատելու ընդունակություն
Ներկայացված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ն ուղարկել [email protected] էլ.հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը