2020-07-27
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ունի աշխատանքային երկու հիմնական ուղղություն՝ վերլուծական և ստեղծագործական։
Վերլուծական ուղղություն
Վերլուծական ուղղությունը բաղկացած է հետևյալ ծառայություններից՝
ներքաղաքական ուսումնասիրության վարչություն, տնտեսական հետազոտությունների ծառայություն, միջազգային հարաբերությունների ուսումնասիրության ծառայություն, տարածաշրջանային քաղաքականության ուսումնասիրության ծառայություն, ռազմական հետազոտությունների ծառայություն, խմբագրական բաժին, «Օրբելի» վերլուծական խումբ, արխիվային նյութերի ուսումնասիրության ծառայություն, սփյուռքի բաժին, ինչպես նաև տեղեկատվության ստուգման ծառայություն։ Այս ուղղության մասնագետները համագործակցում են ավելի քան քառասուն պետական կառույցների հետ՝ տրամադրելով կատարված վերլուծական աշխատանքները, հեղինակում և հրապարակում են ոլորտային ուսումնասիրությւոններ և հետազոտություններ։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն 2024