Աշխատանքի անվանումը՝ Գրաֆիկ դիզայներ-անիմատոր (2D եվ 3D)

  • Աշխատանքի նկարագրություն և պահանջներ

Փնտրում ենք հմուտ և կրեատիվ մասնագետի՝ ինչպես 2D, այնպես էլ 3D անիմացիայի պատրաստման փորձով: Ընտրված թեկնածուն պատրաստելու է անիմացիոն բարձրորակ արտադրանք ՝ օգտագործելով այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Adobe After Effects, Adobe Illustrator, Adobe Photoshop, Adobe Audition, CorelDRAW և այլն, ինչպես նաև Blender 3D անիմացիայի համար:

  • Պարտականությունները

Ստեղծել որակյալ, յուրօրինակ, գրավիչ 2D և 3D անիմացիաներ և ինֆոգրաֆիկաներ տարբեր նախագծերի համար:
Պահպանել ծրագրերի թողարկման համար սահմանված ժամկետները՝ կարողանալով աշխատել միաժամանակ մեկից ավել ծրագրի շրջանակում։ Դիմելու համար խնդրում ենք ներկայացնել ձեր ինքնակենսագրական և պորտֆոլիոն։

Աշխատանքի անվանումը՝  Վիդեոխմբագիր

  • Աշխատանքի նկարագրություն և պահանջներ

Փնտրում ենք հմուտ և կրեատիվ մասնագետի, որը տիրապետում է 2D, վիդեոխմբագրման ծրագրերի: Ընտրված թեկնածուն պատրաստելու է բարձրորակ արտադրանք ՝ օգտագործելով այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Adobe Premier, Adobe Photoshop, Adobe Audition և այլն:

  • Պարտականությունները

Ֆիլմերի և տեսահոլովակների մոնտաժային աշխատանքներ:
Պահպանել ծրագրերի թողարկման համար սահմանված ժամկետները՝ կարողանալով աշխատել միաժամանակ մեկից ավել ծրագրի շրջանակում։ Դիմելու համար խնդրում ենք ներկայացնել ձեր ինքնակենսագրականը և պորտֆոլիոն։

Ինքնակենսագրականը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հեռ. 011588100

Աջակցող փորձագետ 1. Պետական կառավարման բարեփոխումների փորձագետ

Պարտականություններ

Վերլուծել Հայաստանի կառավարության ներկայիս կառուցվածքային ճարտարապետությունը,
Առաջարկել այնպիսի կառուցվածք, որը կնպաստի կառավարության հաղորդակցության արդյունավետ գործարկմանն ու համակարգմանը, ինչպես նաև տեղեկատվության սահուն և թափանցիկ փոխանցմանը հանրությանը:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում հանրային կառավարման, քաղաքագիտության կամ նմանատիպ այլ բնագավառում։
Առնվազն 8 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ պետական կառավարման ոլորտում։
Առնվազն 5 տարվա հատուկ փորձ պետական կառավարման բարեփոխումների քաղաքականության մշակման և/կամ իրականացման գործում։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը Instrument of Pre-Accession Assistance (IPA)-ում և/կամ Արևելյան գործընկերության երկրներում կդիտվի որպես առավելություն

Աջակցող փորձագետ 2. Պետաիրավական/օրենսդրական հարցերի փորձագետ

Պարտականություններ

Վերլուծել Հայաստանի կառավարության հաղորդակցությանը վերաբերող գործող օրենսդրությունը և կարգավորող դաշտը,
Առաջարկել փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են առաջարկվող կառուցվածքի գործարկմանն ու անխափան գործունեությանն աջակցելու համար:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում իրավագիտության, հանրային կառավարման կամ քաղաքագիտության ոլորտում,
Առնվազն 5 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ իրավաբանության ոլորտում, գերադասելի է պետական ​​մարմիններում կամ խորհրդարանում իրավախորհրդատուի պաշտոններում,
Կառավարության հաղորդակցության և տեղեկատվության ազատության հետ կապված Հայաստանի օրենսդրական և կարգավորող դաշտի ընդհանուր իմացություն,
Օրենսդրության վերլուծության և մշակման առնվազն 3 տարվա հատուկ փորձ, ներառյալ Հայաստանում կամ Արևելյան գործընկերության երկրներում օրենքների և/կամ ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակում:
Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։
Հայաստանում և/կամ Արևելյան գործընկերության այլ երկրներում տեղեկատվության ազատության օրենսդրության վերլուծության փորձը կդիտվի որպես առավելություն:

Աջակցող փորձագետ 3. Հանրային ֆինանսների կառավարման փորձագետ

 

Պարտականություններ

Վերլուծել առաջարկվող կառուցվածքի հարկաբյուջետային և բյուջետային ազդեցությունը,
Համակարգել՝ առաջարկելով/մշակելով համապատասխան օժանդակ օրենսդրություն կամ կանոնակարգեր՝ առաջարկվող փոփոխությունների տնտեսական և ֆինանսական գնահատման միջոցով:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում ֆինանսների, տնտեսագիտության, հանրային կառավարման կամ նմանատիպ այլ բնագավառներում:
Առնվազն 5 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ պետական ֆինանսների կառավարման ոլորտում, նախընտրելի է կենտրոնական մակարդակի պետական հաստատություններում,
Տեղեկացվածություն Հայաստանում ծրագրային բյուջետավորմանն ու բյուջետային օրենքներին,
Առնվազն 2 տարվա փորձ պետական ֆինանսների քաղաքականության և գործընթացների ոլորտում, ներառյալ բյուջետային գործընթացներ, մեթոդաբանություններ և մոտեցումներ:
Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։

Աջակցող փորձագետ 4. Ռազմավարական հաղորդակցության փորձագետ

 

Պարտականություններ

Վերլուծել առկա հաղորդակցության ռազմավարությունները և Կառավարության հաղորդակցության անձնակազմի ներկայիս կարողությունները։
Առաջարկել վերապատրաստման միջոցառումներ՝ բարձրացնելու կառավարության ռազմավարական հաղորդակցման կարողությունները:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում հաղորդակցության, լրագրության, թվային մարքեթինգի կամ նմանատիպ այլ բնագավառում:
Առնվազն 5, գերադասելի է 8 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ հաղորդակցության/հասարակայնության հետ կապերի մասնագետի պաշտոնում, գերադասելի է պետական հաստատություններում,
Առնվազն 2, գերադասելի է 4 տարվա փորձ հաղորդակցության ռազմավարությունների մշակման և/կամ իրականացման ոլորտում, նախընտրելի է պետական հաստատությունների համար:
Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
ԵՄ-ի կամ այլ միջազգային դոնորների կողմից Հայաստանում և/կամ Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվող ծրագրերում որպես հաղորդակցման փորձագետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:

Աջակցող փորձագետ 5. Մեդիա և հաղորդակցության փորձագետ

 

Պարտականություններ

Նպաստել Հայաստանի կառավարության ռազմավարական հաղորդակցության կարողությունների բարձրացմանը՝ մշակելով և անցկացնելով կառավարության հաղորդակցության անձնակազմի կարիքներին համապատասխան դասընթացներ՝ լրատվամիջոցների հետ արդյունավետ հարաբերություններ զարգացնելու և պահպանելու վերաբերյալ:

Պահանջներ

Մագիստրոսի կոչում հաղորդակցության, լրագրության, թվային մարքեթինգի կամ նմանատիպ այլ բնագավառում:
Առնվազն 5, գերադասելի է 7 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ Հայաստանյան մեդիա/լրագրության ոլորտում։
Առնվազն 2, գերադասելի է 4 տարվա մասնագիտական փորձ հաղորդակցության մասնագետի պաշտոնում, որտեղ լրատվամիջոցների հետ կապը հիմնական պարտականություն է եղել։
Անգլերենի աշխատանքային իմացությունը պարտադիր է։
ԵՄ-ի կամ այլ միջազգային դոնորների կողմից Հայաստանում և/կամ Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվող հաղորդակցման ծրագրերում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն:

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (անգլերեն լեզվով և EuropeAid ձևաչափով) և հետաքրքրության նամակը bojana.la[email protected] էլ․ հասցեին՝ մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը։