«Օրբելի» կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Վստահ ենք, որ փորձագիտական-հետազոտական կենտրոնները կարևոր դեր ունեն Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական մտքի զարգացման համար:
Բովանդակությունը
Մասնագիտացված հետազոտությունները օգտակար են փորձագետների, որոշում կայացնողների, մասնավոր կառույցների, վերլուծաբանների և այլոց համար: Մեր հոդվածների բովանդակությունը կառուցված է բազմակողմանի ու հավաստի փաստերի, տարբեր տեսակետների ու մոտեցումների համադրմամբ: Մենք պատրաստ ենք լսելու մասնագիտական շրջանակների կարծիքները, խորհուրդներն ու առաջարկությունները:
Համագործակցություն
«Օրբելի» կենտրոնը համագործակցում է Հայաստանի և արտերկրի վերլուծական կենտրոնների, գիտական-կրթական հաստատությունների և անհատների հետ: Մեր կենտրոնը միաժամանակ պատրաստ է հաստատել նոր գործընկերային կապեր։ Համոզված ենք, որ մեր գործունեությունն օգտակար է հասարակական-քաղաքական միտքը զարգացնելու, կենսական նշանակություն ունեցող խնդիրները վեր հանելու և լուծումներ գտնելու համար:
Անվանումը
Կենտրոնը կրում է ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ, ակադեմիկոս, արևելագետ Հովսեփ Օրբելու անունը։ Մեծ գիտնականը անուրանալի ներդրում ունի Հայաստանի գիտական միջավայրի ստեղծման և կայացման գործում: Մեզ համար մեծ պատիվ է, ինչպես նաև պարտավորեցնող է հայ ազգի հռչակավոր զավակի անունը կրող կենտրոն հիմնադրելը: