Հաստիք՝ վաճառքի մասնագետ

Աշխատանքային պարտականություններ

  • Պարբերաբար թարմեցնել կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների առաջարկների փաթեթը
  • Նախաձեռնել և իրականացնել հանդիպումներ հնարավոր շահառու կամ գործընկեր ընկերությունների/կառույցների ներկայացուցիչների հետ
  • Ձեռք բերել գործնական պայմանավորվածություններ
  • Պարբերաբար հետևել հայաստանյան և միջազգային տարբեր կառույցների/հիմնադրամների կողմից հետազոտական և այլ բնույթի մրցույթների հայտարարություններին, ընտրել առավել համապատասխանները և ապահովել դիմելու ողջ ընթացակարգը
  • Հաստատել համագործակցություն Կենտրոնի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների ֆինանսական ծախսերի հնարավոր հովանավորների հետ
  • Գործնական կապեր հաստատել ու պահպանել արտաքին և ներքին շուկայի հետ

Պահանջվող որակավորումներ

  • Նվազագույնը բակալավրի աստիճան
  • Ինտելեկտուալ աշխատանքի վաճառքի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • MS Office փաթեթի իմացություն
  • Ռազմավարական պլանավորման, գնահատման և վերլուծական հմտություններ
  • Նախաձեռնողականություն և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն
  • Բազմամարդ թիմում աշխատելու ընդունակություն

Ներկայացված պահանջներին համապատասխանող և հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ն ուղարկել HR[email protected] էլ.հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը