2018 թվականին սկսվեց մի հրաշալի նախաձեռնություն՝ #Արիպարիքոչարի համահայկական ֆլեշմոբը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին, որի նպատակն էր Քոչարի պարի շուրջ համախմբել աշխարհի հայությանը: Պահպանելով ավանդույթները՝ այս տարի ևս նախաձեռնությունը շարունակվեց՝ նվիրված արդեն Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։
Կարճ ժամանակում աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ կառույցներ, անհատական խմբեր, դպրոցներ, կազմակերպություններ և հիմնարկներ միացել են ֆլեշմոբին՝ պարելով Կոմիտասի շորորը ու Կարնո քոչարին:
Այս տարի ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես միացել է «Արի պարի քոչարի» նախաձեռնությանը։ Սիրով ձեզ ենք ներկայացնում մեր աշխատակիցների գեղեցիկ պարը։

 

https://youtu.be/FZ-DWO5Hso8

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով