Մարտի 3-ին Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը Առողջապահության նախարարության, Միջազգային հանրապետական Ինստիտուտի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան և Եվրոպական գրասենյակների հետ համատեղ  կազմակերպել էր «COVID-19-ի պայմաններում Կառավարության հաղորդակցման ռազմավարությունը» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր բարձրացնել միջգերատեսչական համագործակցությունը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում։

Միջոցառմանը  ներկա էին նախարարությունների հանրային կապերի գծով պատասխանատուները, ինչպես նաև մեդիա ոլորտի ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկման ընթացքում վերահաստատեցին, որ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքը պահանջում է շատ ավելի վաղ մշակված հաղորդակցման ռազմավարություն: Պատասխանատու մարմինների հանրային հաղորդակցությունը համավարակի պայմաններում ավելի արդյունավետ կաշխատի, երբ ինստիտուցիոնալ հիմքեր լինեն համապատասխան մասնագետներ ներգրավելու, ինչպես նաև հաղորդակցման քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.