Փետրվարի 9-ին կայացավ «Կառավարության ռազմավարական հաղորդակցության դպրոց 2023» ծրագրի բացման արարողությունը:

Եռամյսա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակներում՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից և Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ։ Այս տարի ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցություն է նախատեսվում նաև Երևանի պետական համալսարանի հետ:

ՀՀ քսան պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարներ և հանրային կապերի պատասխանատուներ անցնելու են եռամսյա վերապատրաստման դասընթացների շարք, որի նպատակն է հանրային կառավարման ոլորտում հաղորդակցության մասնագիտական կարողությունների և հմտությունների բարձրացումը, միջգերատեսչական կապերի ամրապնդումը, գործողությունների հստակ մշակված մեխանիզմների ներդրումը, կոմպետենտ մասնագետների շրջանակի ձևավորումը:

Ծրագրի բացման արարողությանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեկա Ուայթը, ՄՀԻ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, ՄՀԻ ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը։ Բացման արարողության ժամանակ մասնագիտական ելույթներ են ունեցել ՄՀԻ ծրագրերի պատասխանատու Աննա Նաղդալյանը, ինչպես նաև Կառավարության խոսնակների առաջին դպրոցի շրջանավարտները:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.