«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է՝ ստեղծված 2019 թվականին։
Կենտրոնի գործունեության նպատակն է պաշտպանել քաղաքացիներին տեղեկատվական դաշտում տեղ գտած կեղծիքներից։

Այստեղ կարող եք գտնել մեդիատիրույթում տարածվող կեղծ լուրերի հերքումները, պետական գերատեսչությունների պարզաբանումները, ինչպես նաև օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն՝ Կառավարության գործունեության վերաբերյալ։

Մեր առաջնահերթություններն են՝ քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների և ուղիղ կապը ընթերցողի հետ։