Loading

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի և Տարածաշրջանային հետազոտությունների իրանական ասոցիացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Հուշագիրը ստորագրել են Օրբելի վերլուծական կենտրոնի կողմից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և ասոցիացիայի կողմից՝ տնօրեն Ալի Սաբաղիանը։

Համագործակցության հուշագրով նախատեսվում է ամրապնդել մասնագիտական կապերն ու ընդլայնել երկկողմ փոխգործակցության շրջանակները Օրբելի վերլուծական կենտրոնի, Տարածաշրջանային հետազոտությունների ասոցիացիայի և վերջինիս կազմում գործող կառույցների միջև։

Ստորագրման ավարտից հետո առանձին հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Քննարկման ընթացքում Գոռ Ծառուկյանը պատասխանել է իրանցի մասնագետների կողմից տրված հարցերին՝ կապված Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի, Հայաստան-Իրան կայուն բարիդրացիական հարաբերությունների խորացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Օրբելի վերլուծական կենտրոնը վստահ է, որ ստորագրված հուշագիրը կնպաստի տարածաշրջանային համապարփակ վերլուծություններ իրականացնելուն և երկխոսության նոր հարթակների ձևավորմանը։