Օգոստոսի 25-ին տեղի տեղի ունեցավ Միջազգային հանրապետական ինստիտուտի «Պայքար Հայաստանում COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ» ծրագրի փակման արարողությունը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեցին շուրջ մեկուկես տարի տևած ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և կուտակված փորձը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՄՀԻ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Գոռ Ծառուկյանը նշեց հանրային հաղորդակցության կարևորությունը, որտեղ իր նշանակալի դերակատարումն է ունեցել ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խումբը՝ ապահովելով ներգրավված մարմինների գործողությունների ներդաշնակեցումը։ Նա ընդգծեց մեծ կարևորություն ունեցող խնդիրներում պետական մարմինների և գործընկեր կազմակերպությունների միջև սիներգիայի միջոցով դրական արդյունքի հասնելու հաջողված օրինակները՝ մասնավորապես Հայաստանի դպրոցներում կորոնավիրուսի և պատվաստումների վերաբերյալ հոլովակների պարտադիր ցուցադրությունը։

Մասնակիցները կարևորեցին ծրագրի շրջանակներում ստեղծված լոգիստիկ մեխանիզմները, աշխատանքի բաժանման և համակարգման փորձը պահպանելու և հետագայում ևս կիրառելու անհրաժեշտությունը։

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.