Հուլիսի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ «Ռազմավարական հաղորդակցության ինստիտուցիոնալ բարեփոխումները պետական համակարգում» խորագրով քննարկումը։ Քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, մեդիաոլորտի և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ներկայացվեցին կառավարության ռազմավարական հաղորդակցության ոլորտի բարեփոխումների առկա զարգացումները, անդրադարձ կատարվեց պետական գերատեսչությունների հանրային հաղորդակցության մի շարք խնդիրների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերին, որոնց շուրջ ծավալվեց կարծիքների փոխանակում, քննարկում:
Քննարկվեցին նաև բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներգրավման հնարավոր հարթակները։

Քննարկումը կազմակերպվեց Միջազգային Հանրապետական ինստիտուտի աջակցությամբ:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.