Սեպտեմբերի 6-8-ը տեղի ունեցավ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված Հայ-ռուսական առաջին մեդիաֆորումը, որի կազմակերպմանն աջակցել էր ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը։
Միջոցառման 3 օրերի ընթացքում Ռուսաստանից ժամանած լրատվամիջոցների ներկայացուցիչները և առաջատար կենտրոնների փորձագետները հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության, արտգործնախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Առանձին հանդիպումներից հետո միջոցառման երրորդ օրը տեղի են ունեցել 3 թեմատիկ ուղղություններով պանելային քննարկումներ, որոնց ժամանակ քննարկվել են երկկողմ փորձագիտական շրջանակների ու ԶԼՄ ներկայացուցիչների միջև համագործակցության խորացմանը, լրագրողների միջև փորձի փոխանակմանը աջակցող ծրագրերի աջակցմանը և համատեղ մեդիա նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Միջոցառմանը մասնակցել է նաև այս առիթով Հայաստան ժամանած ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովան։
Քննարկումների ամփոփումից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և ՌԴ Թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության միջև ստորագրվեց համագործակցության մասին հայտարարություն:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.