Դեկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հյուրընկալել է Վրաստանի Պաշտպանության նախարարության Պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի պատվիրարկությանը (Defence Institution Building School — DIBS)՝ դպրոցի փոխտնօրեն, գնդապետ Մամուկա Քավթառաձեի գլխավորությամբ:
ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը ողջունել է Վրաստանի ՊՆ Պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» 2-րդ հոսքի («Միջազգային և տարածաշրջանային անվտանգություն» մոդուլի) ունկնդիրներին ու կենտրոնի ղեկավարությանը՝ ներկայացնելով կենտրոնի գործունեության ուղղություններն ու «Օրբելի վերլուծական կենտրոն» նախագիծը:
Հանդիպման ընթացքում Կենտրոնի աշխատակիցները պատասխանել են հյուրերի հարցերին, ներկայացրել կառույցի գործառույթները, գործունեության հիմնական ուղղությունները, ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող դիտարկումներ ու վերլուծություններ, նեռարյալ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ։
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.