Loading

Հունվարի 20-ին «Օրբելի» վերլուծական կենտրոնի և Էմիրությունների ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի (ECSSR) փորձագետների մասնակցությամբ կայացել է վեբինար-քննարկում:

Վեբինարը կրում էր «Նոր դինամիկա Մերձավոր Արևելքում: Սիրիայի ապագան» խորագիրը:

Քննարկման ընթացքում երկու կենտրոնների փորձագետները ներկայացրել են Սիրիայում ընթացող զարգացումների վերաբերյալ տարաբնույթ տեսակետներ:

Ներկայացվել են սիրիական հիմնախնդրի առնչությամբ Թուրքիայի, Իրանի, Իսրայելի դիրքորոշումների առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի սիրիական քաղաքականությունը պայմանավորող հիմնական գործոնները։ Առանձնակի ուշադրության է արժանացվել Սիրիայում էթնոկրոնական խմբերի անվտանգ կենսագործունեության խնդրին։

Իրենց հերթին էմիրաթցի փորձագետները շեշտել են Սիրիայում կայնություն հաստատելու և պահպանելու կարևորությունը՝ երկրի տնտեսության վերակառուցման համար:

Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է կարևորի Սիրիայում մարդասիրական իրավիճակն ու պատրաստակամություն դրսևորի՝ աջակցելու երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական վերակառուցմանը։

Վեբինարի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային այլ արդիական հարցրերի քննարկման նպատակով: