Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Պետության ռազմավարական հաղորդակցության ոլորտում ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները» թեմայով երկօրյա սեմինար-քննարկում:
Պանելային քննարկմանը մասնակցեցին գերատեսչությունների և մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:
Բացման խոսքով հանդես եկան Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը և ՀԿՏԿ տնօրենի պաշտոնակատար Գոռ Ծառուկյանը:
Գերատեսչությունների ներկայացուցիչներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները ապատեղեկատվության հոսքերի հակազդման վերաբերյալ` կարևորելով բաց ու թափանցիկ աշխատանքի անհրաժեշտությունը գերատեսչությունների ու լրատվամիջոցների միջև։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձան դաշտում առկա խնդիրներին և մարտահրավերներին։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցուպատասխանների միջոցով բարձրացրեցին իրենց հուզող հարցերը, քննարկեցին գերատեսչությունների հետ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված մեխանիզմները։
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.