Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվեց եռօրյա դասընթաց՝ նվիրված ինտերնետային հարձակումների չեզոքացման և ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդաբանությանը, որը նախատեսված էր ՀՀ տարբեր պետական գերատեսչությունների հանրային կապերի  պատասխանատուների ու հանրային կապերով զբաղվող աշխատակիցների համար:

Նոյեմբերի 8-ին և 14-ին տեղի ունեցած «Ինչպես պայքարել ինտերնետային հարձակումների դեմ» թեմայով երկօրյա դասընթացի ժամանակ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրեց ինտերնետային հարձակումների դեմ պայքարելու մեխանիզմները, իսկ  նոյեմբերի 13-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը իրականացրեց վերապատրաստման դասընթաց-քննարկում «Կեղծ լուրերի չեզոքացում արդյունավետ հաղորդակցության միջոցով» թեմայով:

Դասընթացներին բացման խոսքով հանդես եկան Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը և ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գոռ Ծառուկյանը: Գերատեսչությունների ներկայացուցիչները ընդգծեցին  նման դասընթացների կարևորությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում տարբեր գերատեսչությունների միջև համակարգված միջգերատեսչական հաղորդակցության իրականացումը։

 

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.