ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 26-ին կայացավ քննարկում ռազմավարական հաղորդակցության ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարներ, հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատուներ։
Մասնակիցներին ներկայացվեցին կառավարության ռազմավարական հաղորդակցության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, որի շուրջ ծավալվեց միջգերատեսչական քննարկում, կարծիքների փոխանակում:
Քննարկմանը հաջորդեց «META գովազդի կիրառումը պաշտոնական հաղորդակցությունում» թեմայով բանախոսություն, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին պաշտոնական սոցիալական ցանցերում գովազդների կիրառման մեթոդները:
Քննարկումը կազմակերպվեց Միջազգային Հանրապետական ինստիտուտի աջակցությամբ:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.