Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում կայացավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։
Այս տարի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ են ստացել բժիշկները, հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինծառայողները:
Մրցանակները հանձնվել են բժիշկ Սարգիս Ղազարյանին՝ կորոնավիրուսից ապաքինված Պետրոս Պետրոսյանի կողմից և ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին՝ սահմանամերձ գյուղի բնակիչ Սամվել Ուդումյանի կողմից։
«Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարի հերոսներից 13-ը ստացան մրցանակներ: Մրցանակակիր հերոսներն են՝
🏆«Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյան
🏆«Մոշ» ստուդիոյի հիմնադիր Արմինե Աղաջանյան
🏆Անասնաբույժ Սուրեն Վարդանյան
🏆Արծաթագործներ Անի Սարգսյան և Նարինե Եղոյան
🏆«Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիրներ Լուսինե Բարաթյան և Ռաֆայել Մարտիրոսյան
🏆«Ասպ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյան
🏆Եռաչափ տպիչներ արտադրող ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյան
🏆Դիզայներ, կոշկակար Հայկ Անանյան
🏆«Twinz» ակնոց արտադրող ընկերության հիմնադիրներ՝ Բաբկեն և Դավիթ Խաչատրյաններ
🏆Խխունջաբույծ Վահե Հախվերդյան
🏆Մեղվաբույծ Կարլեն Ճաղարյան
🏆Հրուշակագործներ՝ Յոլանտ Հատտատ և Ռաֆֆի Ռշտունի
🏆Ինժեներ, Ռոբբին ռոբոտի համահեղինակ Կարեն Խաչիկյան