2019 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, կայացավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում համանուն հաղորդաշարի հերոսները պարգևատրվեցին ՀՀ և ԱՀ բարձրաստիճան պետական այրերի, մշակութային գործիչների, մարզիկների, հասարակական գործիչների կողմից։
«Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարը պատրաստվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Հաղորդաշարը սեփական ուղին հարթող, շիտակ, ստեղծագործ, նպատակասլաց եւ ջանասեր մարդու մասին է: Հենց սա է ՀՀ քաղաքացու կերպարը։
Մրցանակաբաշխությունը նպատակ ունի քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր, համառ և ձեռներեց քաղաքացուն, որը սեփական գործով օրինակ է ծառայում բոլորիս։