Նոյեմբերի 12-ին Աբու Դաբիում ՀԿՏԿ պատվիրակությունն այցելություններ է ունեցել տեղի առաջատար ուղեղային կենտրոններ.
📌Անվար Գարգաշի անվան դիվանագիտական ակադեմիա այցի ժամանակ գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովին են ներկայացվել Օրբելի կենտրոնի գործառույթները, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
📌Էմիրությունների ամենաառաջին ուղեղային կենտրոն` Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոն այցի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է հիմնական գործունեության ոլորտները և շրջանակը։ Հաշվի առնելով 2 կենտրոնների գործառույթների համընկնումը՝ Ռազմավարական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Օբաիդ Ալ Զաաբին և ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը փոխադարձ հետաքրքրություն են ցուցաբարել համատեղ հուշագրի կնքման, փոխշահավետ աշխատանքի ծավալման նկատմամբ։
📌Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը ևս քննարկվել են երկու երկրների փորձագիտական շրջանակների միջև ամուր համագործակցային հարաբերությունների շարունակական աշխատանքներին վերաբերող հարցեր։