ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել էր Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն՝ կազմակերպության 2023թ. գործունեության վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Պարոն Հարությունյանն իր խոսքում ընդգծեց պետական համակարգում տեղեկատվական և ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների անհրաժեշտությունը:
Կենտրոնի ղեկավար կազմի կողմից ներկայացվեց հաշվետու ժամանակահատվածում տեղեկատվական և հանրային հաղորդակցության ոլորտում իրականացված միջոցառումների և կատարված աշխատանքների մասին, այդ թվում` արարողակարգային և պաշտոնական լուսաբանումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների և աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նախագծերին, պետական և միջազգային մակարդակի միջոցառումներին, հանրային իրազեկման նոր մեխանիզմների ներդրման, հակահայկական քարոզչության հակազդման ու փորձագիտական գործունեությանն առնչվող աշխատանքները:
Հաշվետվությունից զատ քննարկվեցին կառույցի նոր գործառույթներին, մարդկային և տեխնիկական ռեսուրսներով անձնակազմը համալրելուն առնչվող հարցեր։