Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հրավերով Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրենը և Օրբելի կենտրոնի փորձագետները մասնակցել են աշխատանքային ընթրիքի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական փորձագիտական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր, տեսակետներ են փոխանակվել գործողությունների համատեղ ծրագրի ընթացքի, տարածաշրջանային զարգացումներին համահունչ տեղեկատվական պատշաճ ապահովման վերաբերյալ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործողությունների համատեղ ծրագրի շրջանակներում առաջիկա տեղեկատվական, գիտա-հետազոտական միջոցառումների իրականացման շուրջ:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.