Հունիսի 11-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Ռոնդելի հիմնադրամի Եվրոպական հետազոտությունների բաժնի ղեկավար Կախա Գոգոլաշվիլու, ավագ գիտաշխատող Վալերի Չեչելաշվիլու և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակության հանդիպումը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ:
Վրացական գործընկերների հետ քննարկվեց վերլուծական կենտրոնների զարգացման համաշխարհային միտումներն ու հնարավորությունները, ինչպես նաև հայկական ու վրացական վերլուծական կենտրոնների հետագա համագործակցության հեռանկարները։