Մայիսի 3-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հյուրընկալել էր Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին կից «Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Երկին Տուկումովին, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին և դեսպանատան ներկայացուցիչների:
Երկուստեք ներկայացվել են կառույցների գործառույթները, գործունեության ուղղությունները, տեսակետներ են փոխանակվել աշխարհաքաղաքական, տնտեսական տարբեր հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Կենտրոնի աշխատակիցները պատասխանել են հյուրերի հարցերին, ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող դիտարկումներ ու վերլուծություններ, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։
Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ համատեղ հետազոտություններ, հրապարակումներ, սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնելու ուղղություններով։