ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության քաղաքականության և ռազմավարության վերաբերյալ ազգային խորհրդատվություն» ծրագիրը, որի շրջանակում մարտի 10-ին կայացավ նախարարությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչների, լրագրողների, ուսանողների, դասախոսների մասնակցությամբ համաժողով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Ապատեղեկատվությունը՝ ժամանակակից մարտահրավեր» թեմատիկ քննարկման շրջանակներում խոսել է պետական համակարգի միասնական տեղեկատվական քաղաքականության անհրաժեշտության մասին. «Պետք է ունենանք ոչ միայն ռազմավարություն, այլ նաև ներդնենք այն սպասարկող մեխանիզմներ, իրականացնենք պետական մարմինների հանրային հաղորդակցության ստորաբաժանումների ֆունկցիաների փոփոխություն, որպեսզի ապահովենք այդ ռազմավարության իրագործումը։ Միջազգային պրակտիկայում կան հաջողակ նախադեպեր, դրանց ուսումնասիրության և ներդրման ուղղությամբ որոշակի աշխատանք տարվել է։ Մենք այս ուղղությամբ բազմաթիվ անելիքներ ունենք։
Հանրային հաղորդակցության տարբեր մակարդակներում հնարավոր են ապատեղեկատվության տարածման հետ կապված ընթացիկ խնդիրներ, որոնք լուծելու համար մեր կենտրոնն իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է աջակցել թե լրագրողներին, թե գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուներին», — քննարկման ընթացքում նշեց Գոռ Ծառուկյանը։
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.