Հուլիսի 17-ին առցանց ձևաչափով կայացած հանդիպմանը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և իրանական Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի (IRAS) միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կենտրոնների միջև համագործակցության հեռանկարները: ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը կարևորել է IRAS ինստիտուտի հետ բովանդակալից գործընկերություն հաստատելու հնարավորությունը՝ նշելով, որ համատեղ ջանքերը դրականորեն կնպաստեն ոլորտի առաջխաղացմանը։ Իրան-Եվրասիա հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Մեհդի Սանային իր հերթին նշել է, որ հայ գործընկերհերի հետ համագործակցությունը մեծ նշանակություն ունի Իրանի համար, և բարձր գնահատել համագործակցության հնարավորությունը։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել համատեղ վեբինար, ինչպես նաև իրականացնել երկկողմ փոխայցեր:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.