Օգոստոսի 22-ին առցանց ձևաչափով ստորագրվեց համագործակցության հուշագիր ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի միջև։
ՀԿՏԿ տնօրեն Գոռ Ծառուկյանը ողջունեց մասնակիցներին, նշեց, որ Կենտրոնն իր գործունեության ընթացքում մշտապես առանձնակի ուշադրություն է դարձրել հարևան բարեկամական երկրների գործընկեր շրջանակերի հետ համագործակցություն հաստատելու և խորացնելու ուղղությամբ, մասնավորապես կարևորելով հետազոտական կենտրոնների դերը կողմերի միջև փոխըմբռնման ընդլայնման գործում։
ՔՄՀԿ նախագահ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամին իր ողջույնի խոսքում նշեց, որ Իրանի և Հայաստանի համագործակցությունը երկու երկրների առաջադեմ հետազոտական կենտրոնների միջոցով կազմակերպված փորձագիտական քննարկումների միջոցով հնարավորություն կտա ստանալ քաղաքական զարգացումների հեռանկարներ և որոշում կայացնողների համար օգտակար հետազոտություններ իրականացնել։
Կառույցների միջև ստորագրվող փաստաթուղթը հնարավորություն կընձեռի շատ ավելի սերտ և իրավաբանորեն կազմակերպված մակարդակում համակարգել երկկողմ շփումները։
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների նման բարդագույն ժամանակահատվածում շարունակելու է օրակարգային լինել երկկողմ փորձագիտական համաժողովների կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծումը և հանրային իրազեկումը։
Կողմերը պայմանավորվեցին փոխադարձ այցելություններով ամրապնդել համագործակցությունը։
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.