Եկատերինբուրդի Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ տեսակոնֆերանս
Փետրվարի 17-ին «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը և Եկատերինբուրգի Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնը «Կորոնավիրուսը քաղաքական տիրույթում» թեմայով տեսակոնֆերանս են կազմակերպել։
Միջոցառմանը մասնակցել են նահանգապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դուբիչևը, Ուրալի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային կապերի բաժնի պետ Օլգա Մալիկը և ուրիշներ։
Միջոցառման մոդերատորներն էին Եկատերինբուրգի Եվրոպա-Ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը և «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը։
Հայկական կողմից քննարկմանը մասնակցում էին «Օրբելի» կենտրոնի փորձագետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը, փորձագետ Ջոնի Մելիքյանը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Աննա Մարգարյանը։
Մասնակիցները ներկայացրել են իրենց երկրներում կորոնավիրուսային իրավիճակը, քննարկել համավարակի տարածման ընթացքը և դրա ազդեցությունը ներքաղաքական օրակարգին։ Թե՛ Եկատերինբուրգի, թե՛ Երևանի փորձագետները արձանագրել են, որ համավարակի տարածումը և հասարակության ընկալումները երկու երկրներում ունեն շատ ընդհանրություններ։
Զեկույցներոց հետո կողմերը պատասխանել են փոխադարձ հետաքրքրություն ունեցող հարցերի, հանդես եկել մի շարք առաջարկություններով։
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.