Փետրվարի 20-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր` պետական գերատեսչությունների հանրային հաղորդակցության պատասխանատուների և մասնագետների վերապատրաստման ծրագրերի համատեղ իրականացման վերաբերյալ։
Առաջին համատեղ համագործակցությունը նախատեսվում է «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» մասնագիտական վերապատրաստման ծրագրի շրջանակներում, որը մշակել է ՄՀԻ-ն ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում և արդեն երկրորդ տարին է՝ իրականացվում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ:
Կողմերը հաստատեցին համատեղ վերապատրաստման դպրոցներ, ֆորումներ, գիտաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, այլ ակադեմիական միջոցառումներ իրականացնելու հանձնառությունը, որոնցում նախատեսվում է ընդգրկել ինչպես պետական համակարգի ներկայացուցիչների, այնպես էլ՝ ուսանողների, տարբեր ոլորտի ավագ և կրտսեր գիտնականների, հետազոտողների։
Եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ համագործակցության հնարավոր ուղղությունները, կարևորեցին ինստիտուցիոնալ մակարդակում համագործակցության շարունակականության ապահովումը:
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.