Հունիսի 24-ին տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» ծրագրի 3-րդ հոսքի դասընթացի փակման և վկայականների շնորհման արարողությունը:

Դասընթացն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Դասընթացի կազմակերպմանն աջակցել է Երևանի պետական համալսարանը։

Տարաբնույթ տեսական և գործնական աշխատանքներով հագեցած դասընթացի ընթացքում պետական գերատեսչությունների հաղորդակցության բաժնի աշխատակիցները հմտություններ են ձեռք բերել հաղորդակցության ոլորտի տարբեր գործիքների, մասնավորապես՝ մամուլի հետ աշխատանքի, հանրային խոսքի, ապատեղեկատվության դեմ արդյունավետ պայքարի, սոցիալական մեդիա հարթակների կիրառման և ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ։

Միջազգային հանրապետական ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից դեռևս 2023թ. փետրվարին կնքված եռակողմ հուշագրի համաձայն՝ այս տարի արդեն Երևանի պետական համալասարանում գործարկվելու է «Ռազմավարական հաղորդակցության» մագիստրոսական նոր ծրագիր, որը ռազմավարական հաղորդակցության դպրոցը կդնի էլ ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ալելոն և ՄՀԻ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյսմ Դե Ուիթը: Վերջիներս նաև մասնակցել են «Ռազմավարական հաղորդակցության դպրոցի» շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։