Դեկտեմբերի 4-6-ը կայացել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով եռօրյա փորձագիտական համաժողով։ Համաժողովին մասնակցել են Օրբելի վերլուծական կենտրոնի և այլ հայ փորձագետները, ինչպես նաև փորձագետներ՝ Իրանից, Հնդկաստանից, Վրաստանից և Թուրքիայից։
Համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած փորձագետները հանդիպել են ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել տարածաշրջանային մարտահրավերները և դրանց դիմակայելու արդյունավետ ուղիները։ Բացի այդ, նրանք ճանաչողական շրջայց են կատարել Հայաստանի պատմամշակութային կոթողներ ու տեսարժան վայրեր։
Դեկտեմբերի 5-ին համաժողովի բացման ժամանակ ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Ներկայացվել է Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հնարավոր քաղաքական ու տնտեսական հնարավորությունները, որոնց վերաբերյալ իրենց կարծիքներն ու տեսլականն են հայտնել նաև ներկա դեսպաններ ու փորձագետները:
Տեղի և միջազգային փորձագետների կողմից քննարկումները կենրտրոնացել են հենց տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, տնտեսական կապերի և հեռանկարային ենթակառուցվածքային ծրագրերի վրա, ընդգծվել են փոխադարձ հետաքրքրությունները, տարածաշրջանային այն նախագծերը, որոնք կարող են շահավետ լինել տարբեր դերակատարների համար:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.