Նոյեմբերի 29-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնում հյուրընկալվել է Իրանի՝ Թեհրանի համալսարանի «Կովկասի հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Ջաֆար Խաշեի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը քննարկվել են երկու կենտրոնների միջև համագործակցության խորացման հարցեր: Տեղի է ունեցել փորձագիտական քննարկում «Օրբելի» կենտրոնի փորձագետների մասնակցությամբ՝ տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ:

Կենտրոնների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագիր էր կնքվել նախորդ տարվա դեկտեմբերին, որի շրջանակներում տարվա ընթացքում կազմակերպվել են տարածաշրջանայն հարցերի վերաբերյալ օնլայն ձևաչափով քննարկումներ, վեբինարներ, այդ թվում՝ ռուս գործընկերների ներգրավվածությամբ: Պայմանավորվածություն է ձեռքբերվել հաջորդ տարի ևս համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված հետևողական աշխատանքներ իրականացնել՝ համատեղ քննարկումներ, հետազոտություններ, փոխադարձ այցեր:

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.