ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Հայեցակարգը մշակվել է Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center-ի, Հանրային Կապերի և Տեղեկատվության Կենտրոն-ի և հասարակական սեկտորի մի շարք ներկայացուցիչների համատեղ ջանքերով` Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն/ Center for International Private Enterprise-ի աջակցությամբ։
Հայեցակարգի գլխավոր նպատակն է ՀՀ-ում ապահովել պատշաճ արձագանք ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։ Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է միաժամանակ աշխատանքներ իրականացնել Հայեցակարգում ամրագրված երեք հիմնական ուղղություններով, այն է՝ ՀՀ պետական ինստիտուտների կարողությունների զարգացում, մասնավոր հատվածի հետ համագործակցություն և մեդիագրագիտության բարձրացում հանրության շրջանում:
Հայեցակարգով սահմանված գործողությունների ծրագրի իրականացումը ենթադրում է պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների ակտիվ համագործակցություն։
Հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ծրագրի հղումը ստորև.
https://www.e-gov.am/decrees/item/26645/

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.