Մայիսի 3-ին Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ռազմավարական հաղորդակցության դպրոց» ծրագրի 2023 թվականի հոսքի դասընթացի փակման արարողությունը: Դասընթացն իրականացվել է Երևանի պետական համալսարանի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Փետրվարի 9-ին մեկնարկած դպրոցի շրջանակում պետական 18 գերատեսչությունների մամուլի քարտուղարներ և հանրային կապերի ներկայացուցիչներ մասնակցել են 22 տեսական և գործնական դասընթացների հաղորդակցության ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող տարբեր թեմաներով՝ մամուլի հետ աշխատանքի հիմնարար սկզբունքներից մինչև հանրային խոսք, ապատեղեկատվության դեմ պայքարից մինչև սոցիալական մեդիայի հարթակների կիրառում և կիբերանվտանգություն:
«Ռազավարական հաղորդակցության դպրոցի» շրջանակում առավել մեծ ուշադրություն է դարձվել շահառուների քարտեզագրմանը և շահառուների հետ աշխատանքին, հաղորդակցության ռազմավարությունների մշակմանը, միջգերատեսչական համակարգման գործիքակազմին և ռազմավարական հաղորդակցության հիմունքներին ու սկզբունքներին:
Միջոցառման ժամանակ մասնակիցներին ուղղված իր խոսքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ալելոն նշեց. «Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալությունը հպարտ է աջակցել Կառավարության խոսնակների դպրոցին և գործակցել կառավարության հետ այս կարևոր նախաձեռնության հարցում: Դպրոցի հիմնական նպատակն է բարելավել հանրության հետ արդյունավետ հաղորդակցվելու կառավարության կարողությունը, ցույց տալ հայ ժողովրդին, որ ժողովրդավարությունը տալիս է դրական արդյունքներ, ինչպես նաև միջազգային ասպարեզում խթանել Հայաստանի կերպարը՝ որպես ժողովրդավարական երկիր»։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով մասնագիտական վերապատրաստման դասընթացը, փաստեց, որ գործընթացների արդյունավետության հիմքում հաղորդակցությունն է, իսկ այն որակյալ կազմակերպելու համար շատ կարևոր են մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ Հովհաննես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ դասընթացի մասնակիցները, ստանալով նոր գիտելիքներ ու ունակություններ, այսուհետ առավել արհեստավարժորեն կնպաստեն ինչպես հանրության հետ, այնպես էլ գերատեսչությունների միջև հաղորդակցության ամրապնդմանն ու դրա արդյունավետության բարձրացմանը։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն իր ելույթում կարևորեց ռազմավարական հաղորդակցության դպրոցի շարունակականության ապահովումը: Արձանագրելով պետական համակարգում հանրային հաղորդակցության ոլորտի պատասխանատուների վերապատրաստումների անհրաժեշտությունը՝ նա ընդգծեց, որ կառավարության նոր բարեփոխումների փաթեթով նախատեսվում է ընդլայնել անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակը։ Բարձր գնահատելով ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ Գոռ Ծառուկյանը հատկապես առանձնացրեց միջգերատեսչական կապերի ամրապնդումը՝ հանրությանը հուզող տարբեր հարցերի շուրջ երկխոսության հաստատման և միասնական տեղեկատվության փոխանցման տեսանկյունից։
Միջոցառման ավարտին «Ռազմավարական հաղորդակցության դպրոցի» շրջանավարտները ստացան ավարտական վկայականներ:
Closing of the Government Spokesperson School on Strategic Communication took place at the Yerevan State University
On May 3, the second iteration of the Government Spokesperson School on Strategic Communication concluded with a closing ceremony held at the Academic Council Hall of Yerevan State University. The program was implemented in close collaboration with Yerevan State University and the Information and PR Center of the Staff of the Prime Minister of Armenia, and within the framework of USAID’s Strengthening Electoral Processes and Political Accountability (SEPPA).
Over the course of the program, which was launched on February 9, press secretaries and communication officers from 18 state institutions in Armenia participated in 22 theoretical and practical training sessions directly and indirectly related to the communication field. These sessions covered various topics such as media relations, public speaking, countering disinformation and the use of social media platforms, cybersecurity, and more.
The Strategic Communication School placed a strong emphasis on stakeholder mapping and messaging, the development of communication strategies, mechanisms of interagency coordination, and the principles and basics of strategic communication.
During his remarks, USAID/Armenia Mission Director John G. Allelo stated, “The United States Agency for International Development is proud to support the School for Government Spokespersons; and of our collaboration with the Government on this important endeavor. The School’s ultimate goal is to improve the government’s ability to effectively communicate with the public; to show the Armenian people that democracy delivers; and to promote Armenia’s brand as a democratic country to the external audiences.”
The Rector of Yerevan State University stressed the importance of the training program, emphasizing that the success of the processes is based on communication, and that professional capacities and knowledge are essential for efficient organization. Hovhannes Hovhannisyan expressed hope that the program’s participants, based on the knowledge and skills gained, will advance the strengthening of communication with the public and between different state institutions, thereby increasing their efficiency.
In his remarks, the Director of the Information and PR Center, Gor Tsarukyan, highlighted the importance of maintaining the consistency of the Strategic Communication School. He emphasized the need to conduct training for the communication officers of state institutions, and stressed that the Government’s new reform package will extend the training aimed at the development of staff professional capacities. Gor Tsarukyan also valued the opportunities provided by the program and highlighted the enhancement of interagency contacts from the perspective of establishing a dialogue on issues of public concern and delivering unified positioning on those issues.
At the end of the event, the graduates of the Strategic Communication School received their certificates, marking the successful completion of the program.
Comments are closed, but trackbacks and pingbacks are open.