Դեկտեմբերի 9-10-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպվել է «Կառավարության իրազեկման արշավների և ուղերձի մշակում» խորագրով աշխատաժողով՝ ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների և հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը, ՄՀԻ ծրագրի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը և Աջակցություն ՀԸԳՀ մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը ԵՄ ծրագրի հաղորդակցության հիմնական փորձագետ Ֆլորին Պասնիկուն։
Աշխատաժողովի շրջանակում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը և Դոպինգ գովազդային/ստեղծարար ընկերության կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը, ինչպես նաև ՄԱԶԾ ԿԶՆ նորարարական կենտրոնի փորձագետ Աշխեն Սավթալյանը մասնակիցների հետ անդրադարձել են PR-արշավների կազմակերպման բովանդակային և տեխնիկական առանձնահատկություններին, արշավների միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներին, ինչպես նաև թիրախային լսարանի հետ աշխատանքի գործիքակազմին, ինչպես նաև արշավների միջոցով հասարակության վարքաբանական փոփոխություն արձանագրելու հարցերին:
Աշխատաժողովը կազմակերպվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) մոնիթորինգին, իրագործմանը և հաղորդակցությանը» ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացվող «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» շրջանակներում:

 

On December 9-10, the Information and Public Relations Center of the RA Prime Minister’s Office organized a workshop titled “Government Awareness Campaigns and Messaging,” attended by press secretaries and heads of communication departments of RA state bodies.
Nazeli Baghdasaryan, the press secretary of the Prime Minister of Armenia, Gor Tsarukyan, Director of the Information and Public Relations Center, Artak Shakaryan, Senior Program Manager at the International Republican Institute, and Florin Pasnicu, communication key expert at the “Support to CEPA Monitoring, Implementation, and Communication” project delivered welcoming remarks.
During the workshop, the participants and the invited experts — Hovhannes Movsisyan, the Executive Director of Public TV; Hovhannes Margaryan, the Creative Director of the Doping creative agency, and Ashkhen Savtalyan, the expert of the UNDP Innovation Center — discussed issues related to content and technical peculiarities of organizing PR campaigns, mid-term and long-term goals of the campaigns, methods for engaging target audiences, and the behavioral changes of society resulting from those campaigns.
The workshop was organized with the support of the EU-funded project “Support to CEPA monitoring, implementation and communication”, implemented by GOPA Partners in Action for Change and Engagement S.A., and “Strengthening Electoral Processes and Political Accountability” (SEPPA) funded by the United States Agency for International Development, implemented by the International Republican

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.