Հուշագիրն ստորագրել են Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանը։ Երևանում կայացած հուշագրի ստորագրման արարողությանը Թեհրանից տեսակապով մասնակցել է նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մոսթաֆա Զամանյանը։
Իր խոսքում Գ. Ծառուկյանն ընգծել է իրանական վերլուծական կենտրոնների հետ համագործակցության հաջող փորձը՝ որպես դրա զարգացման դրսևորում մատնանշելով Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետ ստորագրվող հուշագիրը։
Ա.Քուհքանն իր հերթին կարևորել է հուշագրի դրույթների իրագործումը, այդ թվում՝ համատեղ վեբինարների, առկա ձևաչափով հանդիպումների անցկացումը:
Մ. Զամանյանն իր անդրադարձում մատնանշել է երկու երկրների քաղաքականության մշակման գործում կենտրոնների դերակատարումը և դրա՝ ի նպաստ հայ-իրանական հարաբերությունների օգտագործումը: Նա նաև հայկական կողմին պաշտոնապես հրավիրել է այցելել Իրան:
Կողմերն ընդգծել են ակտիվ երկկողմ քննարկումների, փոխայցելությունների նշանակությունը, որը կարող է նպաստել երկու ժողովուրդների միջև երկխոսության խորացմանը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.